Մեր կորպորատիվ հաճախորդները
Ի՞նչ են ասում մեր հաճախորդները
Ես որակյալ նոթատետրերի, տետրերի, ալբոմնբերի և այլ գրենական պիտույքների մեծ երկրպագու եմ։ Գնում եմ դրանք տարբեր երկրներում և քաղաքներում։ Այսօր մի շքեղ նվեր ստացա Եվգենյա Էվոյանից։ Ձեռքիս կաշվե պատյանով նոթատետր է և ես զգրում եմ արհեստավորների ձեռքերի ջերմությունը, որոնք հեռավոր Հայաստանում կարել են այն ինձ համար։ Կեցցե՛ Եվգենյան։ Նա քչերից էր, ով իմ վերջին Երևանյան այցերի ժամանակ, լավատեսություն ու վստահություն էր արտացոլում։ Ես էլ եմ հավատում, որ իր մոտ ամեն ինչ կստացվի։ Ցանկանում եմ Հայաստանում գտնվող իմ ըներների ուշադրությունը դարձնել EVE ապրանքատեսակին։ Դուք եզակի հնարավորություն ունեք ձեր ընկերներին և գործընկերներին հիշարժան նվեր անելու։ Եվգենյան նաև արտադրում է շքեղ կաշվե պայուսակներ լուսանկարիչների համար։
Արմեն Պետրոսյան, Պերմ, Ռուսաստան
Նախ և առաջ ուզում եմ ասել, որ ինձ իսկապես հետաքրքրում էր EVE արտադրությունը, քանի որ այն հայկական է: Ես անմիջապես պատվիրեցի կաշվե նոթատետրը՝ որպես նվեր ամուսնուս համար: Արդյունքը գեազանցել էր իմ ակնկալիքները՝ բարձր որակ և ամեն ինչ արված է այնպես, որ նոթատետրի տերը զգա, որ իր ձեռքերում իսկապես յուրահատուկ նվեր է: Շատ շնորհակալ եմ Եվգենիայից: Ամուսինս շատ դուր եկավ նոթատետրը:
Նարինե Մուսաելյան, Երևան, Հայաստան
Ես արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործում եմ EVE Travel-ը և առանց դրա իսկապես չեմ պատկերացնում որևէ արձակուրդ կամ գործուղում: Շատ հարմար է, առանձնահատուկ, հատկապես ընտանիքի հետ ճանապարհորդելիս: Անհատականացված բարձրորակ կաշին տալիս է բացառիկության և հարմարավետության զգացողություն: Բոլորին խորհուրդ եմ տալիս այս աքսեսուարը։
Սուրեն Գրիգորյան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Լավագույն նվերը նրբաճաշակ և գրի արժեքն իմացող մարդկանց համար: Ձեռքով պատրաստված նրբագեղ աշխատանք է Eve նոթատետրը, գեղեցիկ կաշվե կազմով, ներդիր նոթաթղթերով, յուրօրինակ փաթեթավորմամբ, որի իմ անձնական օրինակը, իմ անվան սկզբնատառերով այսօր դրված է սեղանիս: Ամենակարևորն այն է, որ այն կարելի է անդադար օգտագործել, քանի որ նոթաթղթերը, որոնցից յուրաքանչյուրը նույնպես կրում է տիրոջ անվան սկզբնատառերը լրացվելուց հետո կրկին կարելի է պատվիրել: Հպարտ եմ, որ այս գեղեցիկ իրը պատրաստվում է Հայաստանում:
Ալվարդ Սեմիրջյան, Երևան, Հայաստան